«Փաստ». ՀՅԴ-ն ակտիվանում է

Մամուլ 15.06.2019   09:40   185
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Փաստ» թերթը գրում է.

«Ներկայումս երկրում նկատվող ազգային արժեքների նահանջին զուգահեռ՝ ակտիվություն է նկատվում ՀՅԴ շարքերում: «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել՝ կապված ՀՀ քաղաքական դաշտում քաղաքական նոր գործընթացների մասին:

Ըստ այդմ՝ թերթի աղբյուրի փոխանցմամբ, դաշնակցականները բավականին անհանգստացած են երկրում ձևավորված մթնոլորտի և առկա վիճակի հետ կապված: Թերթի զրուցակիցը, ով չի ցանկացել ներկայանալ, նշել է, որ ՀՅԴ-ում ներկայումս բուռն քննարկումներ են ընթանում՝ հետագա քաղաքական ակտիվության ապահովման «ճանապարհային քարտեզի» շուրջ: Մասնավորաբար, նախատեսվում է անցկացնել համաժողովների շարք, նաև զանգվածային միջոցառումներ:

ՀՅԴ-ն այս կերպ կփորձի իր ընդդիմադիր կեցվածքով դաշտում ապահովել այլընտրանքային կարծիք ու իրական ազգային գաղափարներ:

Այս տեղեկությունները ճշտելու և մանրամասներ իմանալու համար դիմեցինք ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին: Նա «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ՀՅԴ-ում միշտ էլ տեղի են ունենում բուռն քննարկումներ, այդ թվում՝ նաև այս օրերին: «Այո, ունենք մի քանի խոշոր նախագծեր, ծրագրեր: Խոսքը փողոցային ցույցերի, հանրահավաքների մասին չէ: Պատրաստվում ենք իրականացնել մեծ ֆորում: Երբ մանրամասները պարզվեն, կհայտարարենք այդ մասին»,- ասաց Սաղաթելյանը»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ՀՅԴ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon