«Փաստ». Հնարավոր կրճատումներ՝ «Գազպրոմ Արմենիայում»

16.04.2019   10:35   82
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Փաստ» թերթը գրում է.

«Ինչպես հայտնի է, հունվարի 1-ից ՀՀ ներմուծվող գազի գինը բարձրացել է, սակայն ՀՀ քաղաքացիներն այդ գնաճն իրենց վրա չեն զգում. նախապես հայտարարվել է, որ 2019-ին գազի գինը չի բարձրանա, սակայն դա այլ հետեւանքներ կունենա:

«Գազպրոմ Արմենիան» արդեն իսկ հայտարարել է, որ «ՀՀ առաքվող բնական գազի գնի փոփոխությամբ պայմանավորված՝ ներկայում աշխատանքային քննարկումներ են ընթանում համալիր հարցերի շուրջ, այդ թվում՝ դիտարկելով նաեւ համակարգի ծախսերի կրճատման, աշխատողների քանակի վերանայման եւ հաստիքների կրճատման հարցերը»:

Այս հայտարարությունը հիմք տվեց տարբեր թվեր հրապարակ նետելու: «Փաստ» թերթի տեղեկություններով՝ իրականում խոսքը մոտ 2000 աշխատակցի մասին է: Ասել է թե, չնայած ՀՀ քաղաքացիների համար գազի գինը չի բարձրացել, բայց ՀՀ 2000 քաղաքացի փաստացի կարող է զրկվել ապրելու միջոցից»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Գազպրոմ Արմենիայում»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon