«Փաստ». ՀԷՑ-ը նվազեցրել է մարդկային գործոնը

Մամուլ 10.10.2019   08:34   98
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Փաստ» թերթը գրում է.

«Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Էջմիածին կատարած այցի ժամանակ տեղի բնակիչներից մեկը բողոքեց, թե էլեկտրաէներգիայի նոր հաշվիչները ավել ծախս են գրանցում։ Խնդրի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ ՀԷՑ-ից, որտեղից մեզ պատասխանեցին, որ ներկայիս սմարթ հաշվիչները բացառում են ցանկացած տեսակի միջամտություն՝ իսպառ վերացնելով մարդկային գործոնը. ցանկացած շեղում երևում է մի քանի տեղ, այսինքն՝ ցանկացած անճշտության դեպքում մի քանի տեղից ազդանշան է գալիս:

Ինչ վերաբերում է ընդհանրապես առանձին բնակիչների բողոքներին, թե ավելի շատ են սկսել վճարել, ապա, մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրա գլխավոր պատճառն այն է, որ նախկինում բոլորին հայտնի պայմանավորվածությունները տեսուչների հետ այլևս ակտուալ չեն, իսկ դժգոհները, որպես կանոն, նախկինում այդ պայմանավորվածություններից օգտվողներն են:

Եթե դիտարկում ենք ՀԷՑ-ի 10 տարվա ներդրումային ծրագիրը, որի մասին անվերջ խոսում են, երևում է, որ ծրագրի մոտ 900 մլն դոլարից շուրջ 200 մլն-ն ուղղվում է հաշվառման ավտոմատացված համակարգերի ներդրմանը: Թե ինչու է նման ահռելի գումար ներդրվում այս համակարգերի համար, ՀԷՑ-ից մշտապես արձագանքում են, թե պատճառը մեկն է՝ բացառել ցանկացած կասկած, թե որևէ մեկը կարող է վճարել կամ չվճարել իր ծախսածի չափով:

Ինչ վերաբերում է կոնկրետ բնակչի բողոքին, ՀԷՑ-ից հավաստիացրեցին, որ այսօրվա ընթացքում մանրամասն ուսումնասիրելու են կոնկրետ այդ բնակչի հետ կապված խնդիրը (հնարավորություն կա նաև մեկ ժամանոց ինտերվալով ստուգել վերջինիս ծախսը), ինչպես նաև Էջմիածնի ու ընդհանրապես Արմավիրի մարզի կորուստների մակարդակը նախորդ տարիների և ներկայիս դրությամբ։ Թեման կպահենք մեր ուշադրության կենտրոնում և առաջիկայում կանդրադառնանք նաև հարցի մանրամասներին»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Փաստ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon