«Փաստ»․ Ֆեյքերը մեղադրում են ֆեյքերին

Մամուլ 23.04.2019   09:47   291
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Փաստ» թերթը գրում է.

«Վերջին օրերին հանրության շրջանում շատ են խոսում ֆեյքերի և սոցցանցերի կեղծ օգտատերերի մասին, որոնք հիմնականում օգտագործում են քաղաքական շահեր հետապնդող կառույցները:

Ոլորտի մեծ մասնագետ պետք չէ լինել նկատելու համար, որ ֆեյքերի հստակ ֆիքսված բանակ ունեն նաև իշխանությունները, որոնք լծված են ոչ միայն իշխանություններին փառաբանելու, հարձակումներից պաշտպանելու, այլև նախկին իշխանությունների գրառումների եւ «լայվերի» ներքո պարբերաբար գրառումներ կատարելու գործին: Սա բնական է, այդպես եղել է միշտ ու լինելու է: Սակայն ուշագրավ է այդ «բանակի» համակարգման ու հրահանգավորման գործընթացը:

Անզեն աչքով էլ նկատելի է, որ իշխանական ֆեյքային օգտատերերն ամենաագրեսիվն են. նրանց գրառումներում գերակշռում են սարկազմը, անվանարկումները, անեծքը, ամբարտավանությունը, երբեմն նույնիսկ հայհոյանքները:

Ի դեպ, ուշագրավ է, որ դրանք արտահայտվում են հիմնականում նույն բառապաշարով ու շեշտադրումներով, ավելին՝ հաճախ նույն «բանալի» բառերով, որոնք հաստատ շարքային օգտատերերը չեն օգտագործում:

Հասարակական կարծիքի ձեւավորման ճանապարհին ֆեյքային «պատերազմն» ընդունված է ամբողջ աշխարհում: Այստեղ իրոք արտասովոր բան չկա: Առավել արտասովոր է, երբ ֆեյքերը այլ ուժերի ֆեյքերին մեղադրում են... «ֆեյք» լինելու մեջ: Եվ ընդհանրապես, քաղաքականության մեջ նույնիսկ մանիպուլ յացիոն պայքարի մեջ արտառոց բան չկա, եթե ամեն ինչ օրինականության սահմաններում է: Մնում է մի քիչ կրեատիվ լինել»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Փաստ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon