«Փաստ». Դեկտեմբերի 30-ը կլինի աշխատանքային

Մամուլ 24.12.2019   09:09   154
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Փաստ» թերթը գրում է.

««Փաստ» թերթը տեղեկություններ էր ստացել, որ կառավարությունում քննարկվում է տարվա աշխատանքային վերջին օրը տեղափոխել նախորդող շաբաթ օր:

Այսինքն, կստացվեր այնպես, որ մարդիկ կաշխատեին մինչև դեկտեմբերի 28-ը ներառյալ, ապա կիրակի օրվանից՝ դեկտեմբերի 29-ից կհանգստանային:

Ի դեպ, նման իրավիճակ եղել է նաև 2013 թվականին, երբ դեկտեմբերի 30-ը դարձյալ երկուշաբթի էր, և կառավարությունը որոշել էր «դեկտեմբերի 30-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխել դեկտեմբերի 28-ը` շաբաթ օր»:

Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն, որտեղից նշեցին, որ աշխատանքային օրերի փոփոխման մասին որոշումները, որպես կանոն, կայացվում են ավելի շուտ, և այս դեպքում դեկտեմբերի 30-ը կմնա աշխատանքային օր. այն շաբաթ օր տեղափոխելու որոշում չի լինելու»։

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում



 Պիտակներ
         «Փաստ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon