«Փաստ». Ծառահատումները շատացել են

Մամուլ 09.10.2019   08:48   99
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Փաստ» թերթը գրում է.

«ՀՀ-ում վերջին գոնե 30 տարվա ընթացքում բավականին առանցքային նշանակություն ունեցող հարցերից եղել և շարունակում է մնալ ապօրինի ծառահատումների թեման։ Սա մի խնդիր է, որ երկրի համար ունի կենսական նշանակություն, քանի որ գործ ունենք բազմակողմ խնդրի հետ. մի կողմից առկա է սոցիալական խնդիր՝ ՀՀ մի շարք մարզերում (Լոռի, Տավուշ, Սյունիք) վառելիքի հիմնական աղբյուրը շարունակում է մնալ փայտը, իսկ մյուս կողմից՝ բնապահպանական։

Հ գործող իշխանություններն ի սկզբանե ծառահատումների հարցին, կարծես թե, շատ խիստ են վերաբերվում, սակայն ապօրինի ծառահատումները շարունակվում են։

«Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, ըստ ոլորտի ներքին տեղեկատվության, 2019-ին հատված ծառերի թիվն արդեն իսկ 3000-ին մոտ է, մինչդեռ 2017-ին այն կազմել է մոտ 700, իսկ 2018-ին՝ մոտ 1000 ծառ։

Ի դեպ, մեր տեղեկություններով, փայտի 1 խմ-ի գինը տատանվում է 15000-20000 դրամի սահմաններում՝ նախկին 10000-ի փոխարեն, սակայն, միևնույն է, գյուղացիները ստիպված են նույնիսկ այդ գնով ձեռք բերել վառելափայտ՝ ձմռանը նախապատրաստվելու համար»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Փաստ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon