Պաշտպանության նախարարն այցելել է 2-րդ զորամիավորում

Իրադարձային 06.02.2020   11:42   165

Փետրվարի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է 2-րդ զորամիավորում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Այցի շրջանակում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկա է գտնվել բարդ եղանակային պայմաններում նոր սերնդի թրթուրավոր ձնագնացների փորձարկմանը և դիտարկել դրանց տեխնիկական հնարավորությունները:

Ձնագնացները նախատեսվում են լեռնային և դժվարամատչելի հատվածներում գտնվող մարտական դիրքերի բնականոն կենսագործունեությունը եղանակային բարդ պայմաններում առավել արդյունավետ կազմակերպելու համար:

Այցի ընթացքում Դավիթ Տոնոյանը եղել է նաև ՌՈ կայազորային կարգապահական ստորաբաժանումներից մեկում, ծանոթացել անձնակազմի զորանոցային և կենցաղային պայմաններին, հրամանատարական կազմին խիստ ցուցումներ տվել զինծառայողների շրջանում քրեական ենթամշակույթի դրսևորումներն իսպառ բացառելու, երևույթի հանդեպ հանդուրժողականություն ցուցաբերող սպաներին բացահայտելու և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:



 Պիտակներ
         պաշտպանության նախարար


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon