Պաշտպանի աշխատակազմը քննարկում է ունեցել ԿԸՀ քարտուղարի հետ

Իրադարձային 10.06.2021   11:09   72

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ընտրական գործընթացը դիտարկող աշխատանքային խմբի անդամները հունիսի 8-ին հանդիպում են ունեցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանի հետ։ Քննարկվել են նախորդ ընտրությունների ժամանակ Պաշտպանին հասցեագրված բողոքները, լուծման տարբերակները, որոնք հնարավորություն կտան ավելի արագ կարգավորել առաջիկա ընտրությունների ժամանակ առաջացած խնդիրները։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արմեն Մաշինյանը քաղաքացիների ընտրական իրավունքը երաշխավորելու նպատակով կարևորել է համագործակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ։

Հանդիպման ժամանակ ԿԸՀ-ի քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրել է ընտրական օրենսդրության վերջին փոփոխությունները, ինչպես նաև ընտրական գործընթացին առնչվող տարաբնույթ խնդիրների վերաբերյալ հանձնաժողովի մոտեցումները։


 Պիտակներ
         պաշտպան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb