Պաշտոնյաների հայտարարագրերը կհրապարակվեն 2020 թվականի հունիսի 10-ին

Իրադարձային 06.06.2020   10:30   286

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է, որ Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի համաձայն՝ ավարտվել է 2019 թվականի տարեկան հայտարարագրերի ներկայացման գործընթացը։

Այս պահին Հանձնաժողովն իրականացնում է ներկայացրած հայտարարագրերի ամբողջականության և տեխնիկական պահանջների համապատասխանելիության, ինչպես նաև հայտարարագիր չներկայացրած անձանց տվյալների, հայտարարագիր չներկայացնելու պատճառների ստուգում։

Ներկայացված հայտարարագրերը կհրապարակվեն 2020 թվականի հունիսի 10-ին։

Այն բոլոր հայտարարատուների համար, ովքեր Օրենքով սահմանված ժամկետում ծանուցվել են, բայց հայտարարագիր չեն ներկայացրել Հանձնաժողովը կկիրառի ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169․28 հոդվածի առաջին մասի պահանջները։ Այն է՝ հայտարարագիր չներկայացրած անձինք Հանձնաժողովի կողմից գրավոր կծանուցվեն, որպեսզի 30 օրյա ժամկետում հայտարարագիր ներկայացնեն, իսկ այդ ժամկետում չներկայացնելու դեպքում նրանց նկատմամբ կկիրառվի վարչական պատասխանատվություն՝ տուգանք։

Հանձնաժողովը տեղեկացնում է նաև, որ հայտարարատուները ծանուցվել են համակարգի կողմից ինքնաշխատ տարբերակով, և որոշ տեխնիկական խնդիրների պատճառով ծանուցումները երբեմն ստացվել են ավելի ուշ կամ չեն ստացվել։ Այս հիմքով Հանձնաժողովը հայտարարատուների հետ կապ է հաստատել անհատապես՝ անհրաժեշտության դեպքում տրամադրելով հայտարարագիրը ներկայացնելու լրացուցիչ ժամկետ։



 Պիտակներ
         հայտարարագրեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb