Պաշտոնական ընթրիք՝ ի պատիվ Հունաստանի նախագահի և նրա տիկնոջ

Իրադարձային 06.11.2019   11:44   81
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի և տիկին Վլասիա Պավլոպուլուի՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի անունից նոյեմբերի 5-ին տրվել է պաշտոնական ընթրիք:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը մասնավորապես նշել են, որ հնագույն քաղաքակրթություն ունեցող երկու ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերությունները, նման ճակատագրերը, պատմական, մշակութային ընդհանրությունները և ընդհանուր արժեքներն ամուր հիմք են երկու երկրների հետագա ավելի խորը ու բազմաձևաչափ համագործակցության համար:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Հունաստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon