Պաշտոնական. Արցախում նախագահական ընտրություններում կլինի 2-րդ փուլ

Հրատապ 01.04.2020   18:35   723

Արցախի ԿԸՀ-ն պաշտոնապես հրապարակել է Արցախում մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքները Ըստ այդմ, թեկնածուներից ոչ մեկը չի ստացել 50 տոկոսից ավելի ձայն, հետեւաբար պետք է տեղի ունենա քվեարկության երկրորդ փուլ՝ ապրիլի 14-ին:

Երկրորդ փուլին կմասնակցել առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուները՝ Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը:

Արցախի մարտի 31-ին կայացած նախագահական ընտրություններում ընտրողների թիվը կազմել է 104 348, իսկ քվեարկության մասնակցել է 76 728 ընտրող: Սա նշանակում է, որ ընտրություններին մասնակցել է ընտրողների 73,5 տոկոսը: Անվավեր քվեարթերթիկների թիվը կազմել է 2625:

Ըստ այդմ, առաջատար եռյակի ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.

1․ Արայիկ Հարությունյան – 36076 քվե (49.26 տոկոս)

2․ Մասիս Մայիլյան – 19360 քվե (26.4)

3․ Վիտալի Բալասանյան – 10755 քվե  (14.7 տոկոս)

4. Իշխանյան Դավիթ Ռուբենի – 1873 (2.56 տոկոս)

5. Ղուլյան Աշոտ Վլադիմիրի – 1683 (2.3 տոկոս)

6. Խանումյան Հայկ Ռուբենի – 962 (1.3 տոկոս)

7. Բադասյան Վահան Միքայելի – 743 (1 տոկոս)

8. Բաբայան Դավիթ Կլիմի – 587 (0.8 տոկոս)

9. Իսրայելյան Ռուսլան Էդուարդի – 368 (0.5 տոկոս)

10. Բալայան Քրիստին Գրիգորի – 202 (0.3 տոկոս)

11. Դադայան Աշոտ Էդուարդի – 198 (0.3 տոկոս)

12. Լալայան Բելա Լաերտի – 162 (0.2 տոկոս)

13. Պողոսյան Մելսիկ Ռաֆայելի – 141 (0.2 տոկոս)

14. Ամիրյան Սերգեյ Վասիլիի – 106 (0.2 տոկոս)

Ստորեւ ներկայացնում ենք տվյալներն ըստ շրջանների

Ըստ այդմ, Ստեփանակերտում ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.

Արայիկ Հարությունյան – 11869 ձայն (44.1 տոկոս)

Մասիս Մայիլյան – 8455 ձայն (31.4 տոկոս)

Վիտալի Բալասանյան – 3959 ձայն (14.7 տոկոս)

Ասկերանի շրջան

Արայիկ Հարությունյան – 4445 ձայն (47.7 տոկոս)

Մասիս Մայիլյան – 1589 ձայն (17 տոկոս)

Վիտալի Բալասանյան – 2226 ձայն (23.9 տոկոս)

Հադրութի շրջան

Արայիկ Հարությունյան – 3610 (56,1 տոկոս)

Մասիս Մայիլյան – 1278 (19,9 տոկոս)

Վիտալի Բալասանյան – 890 (13,8 տոկոս)

Մարտակերտի շրջան

1․ Արայիկ Հարությունյան – 4869 քվե (49.7 տոկոս)

2․ Մասիս Մայիլյան – 2688 քվե (27.4 տոկոս)

3․ Վիտալի Բալասանյան – 1272 քվե  (13 տոկոս)

Մարտունիի շրջան

Արայիկ Հարությունյան – 6131 ձայն (50 տոկոս)

Մասիս Մայիլյան – 3178 ձայն (25.9 տոկոս)

Վիտալի Բալասանյան – 1378 ձայն (11.2 տոկոս)

Շահումյանի շրջան

Արայիկ Հարությունյան – 888 (57,3 տոկոս)

Մասիս Մայիլյան – 323 (20,8 տոկոս)

Վիտալի Բալասանյան – 200 (12,9 տոկոս):

Շուշիի շրջան

Արայիկ Հարությունյան – 1297 ձայն (46.2 տոկոս)

Մասիս Մայիլյան – 684 ձայն (24.4 տոկոս)

Վիտալի Բալասանյան – 543 ձայն (19.3 տոկոս)

Քաշաթաղի շրջան

Արայիկ Հարությունյան – 2714 ձայն (58.2 տոկոս)

Մասիս Մայիլյան – 1048 ձայն (22.5 տոկոս)

Վիտալի Բալասանյան – 217 ձայն (4.7 տոկոս)

Երեւանի ընտրատեղամաս

Արայիկ Հարությունյան – 191 ձայն (47.6 տոկոս)

Մասիս Մայիլյան – 103 ձայն (25.7 տոկոս)

Վիտալի Բալասանյան – 65 ձայն (16.2 տոկոս)



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon