Փաշինյանը զգուշացնում է

Իրադարձային 06.02.2020   11:33   165

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այս գիշեր Բավրայի մաքսատանը բացահայտված մաքսանենգության խոշոր դեպքին, որում ներգրավված են մաքսային ծառայության մի շարք աշխատողներ։

«Այսինքն՝ այդ մարդիկ ապրանքներ են ներկրել կամ աջակցել են ներկրել ապրանքներ առանց որևէ մաքսային ձևակերպման, այսինքն՝ մեքենաները եկել են, ուղղակի անցել են մաքսային սահմանով», - ասաց վարչապետը՝ ավելացնելով, թե զարմանում է այդ մարդկանց տրամաբանության վրա։

«Որովհետև տպավորություն է, թե այդ մարդիկ ՀՀ-ում հեռուստացույց չեն դիտում, սոցանցերին չեն հետևում, լուրերին չեն հետևում, եթե որևէ մեկին թվում է, թե մենք այստեղ հրապարակային տեսախցիկների առաջ մի բան խոսում ենք, իսկ աշխատասենյակներում անում ենք բոլորովին ուրիշ բան, այդ մարդիկ ուղղակի չարաչար սխալվում են, մենք անխուսափելիորեն կոռուպցիան արմատախիլ ենք անելու Հայաստանից ու մեր այս կամքին թող որևէ մեկը չկասկածի։ Բոլոր նրանք, ովքեր կկասկածեն, կարծում եմ, կճաշակեն այդ կասկածների ամենադառը պտուղները», - ասաց ՀՀ վարչապետը։



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon