Փաշինյանը Վրաստանի վարչապետին հրավիրել է Հայաստան

Իրադարձային 09.10.2019   11:19   59
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի Հանրապետության վարչապետ Գիորգի Գախարիային հոկտեմբերի 15-ին հրավիրել է այցելել Հայաստան։

Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

«Վարչապետը հրավիրել է իր վրացի գործընկերոջը՝ այցելել Հայաստան։ Սա ավանդույթի շարունակությունն է, երբ վերջին նշանակված կամ ընտրված պաշտոնյան առաջինն է այց իրականացնում հարևան երկիր։ Ես կարող եմ գոհունակություն հայտնել, որ Գախարիան նշանակվելուց հետո շատ արագ կազմակերպեց իր նախաձեռնությունը՝ այցելելու Հայաստան։ Մենք ունենք շատ ծավալուն օրակարգ երկկողմ համագործակցության, նաև ունենք վերջերս ձևավորված ավանդույթ վարչապետերի միջև սերտ համագործակցության։ Սա փայլուն հնարավորություն է, որպեսզի տեղի ունենա ծանոթություն, և, ճանաչելով մեր վարչապետին, վստահ եմ, որ անմիջապես այդ ծանոթությունը կվերածվի գործնական խոսակցության, որտեղ կքննարկվեն բոլոր երկկողմ հետաքրքրության հարցերը»,- ասաց Կարապետյանը։

Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ այցելության հրավերը հղել են հոկտեմբերի 15-ի վերաբերյալ։

Գիորգի Գախարիան արտասահմանյան առաջին պաշտոնական այցերը կկատարի հարեւան երկրներ: Մինչ Հայաստան այցելելը, հոկտեմբերի 9-ին նա կուղևորվի Ադրբեջան:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Գախարիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon