Փաշինյանը սեփական թիմը դարձրեց իր արկածախնդրական գործելաոճն արդարացնող պատանդների. Հարութ Ուլոյան

Տեսանկյուն 13.05.2021   13:29   60

Եթե ուղեղներս բթացնենք ու ինչ-որ կերպ ընդունենք, որ պատերազմից հետո, վերջին 6 ամիսների ընթացքում Փաշինյանի կողմից ներկայացված տարատեսակ խաչաձև «պարզաբանումները» ոչ թե կեղծիք ու խայտառակագույն մանիպուլյացիա, այլ` Հիսուսի գալստյան համար ասֆալտ փռողի կողմից ներկայացվող բացարձակ ճշմարտություններ են, այնուամենայնիվ, նույնիսկ չնչին բարոյականության տեր ու պատասխանատվության զգացում ունեցող մարդը` Պետական գործիչը, պատերազմից հետո, գիշեր-ցերեկ պիտի մտածեր, թե ինչպես է ներողություն հայեցելու ժողովրդից ու մեկընդմիշտ հեռանալու քաղաքականությունց:

Կրկնում եմ` եթե երևակայաբար համարենք, որ Փաշինյանի ողջ «արդարացման» բազան ոչ թե մանիպուլյացիա, այլ` բացարձակ ճշմարտություն է, միևնույնն է` Փաշինյանը ՈՂՋ պատասխանատվությունը պետք է վերցներ բացառապես իր վրա (բացառեր նույնիսկ թիմային պատասխանատվությունը) և հեռանար: Նման քայլը պետք է թելադրված լիներ հետևյալ հիմնական շարժառիթներով.

  • չնվաստացնել պետությունը (բոլոր ինստիտուտները, այդ թվում` Բանակը),
  • զերծ պահել ժողովրդին նման խայտառակ ապատիայից,
  • աշխարհին, առավել ևս` հակառակորդներին չներկայանալ պարտված առաջնորդի դիրքերից,
  • փրկել սեփական թիմը:

Այո, նման վարքագծի դեպքում, հասարակության որոշ շերտեր Փաշինյանին, բացի հիմնական մեղքերից, այլ մեղքեր էլ կվերագրեին, սակայն Փաշինյանը, այնուամենայնիվ, պետք է գնար այդ քայլին` ցույց տալու համար, որ ոչ թե պետությունը, ժողովուրդը, կռվողները, սեփական քաղաքական թիմն են պարտվել, այլ` բացառապես ինքը: ՊԵՏԱԿԱՆ գործիչի առանձնահատկությունը հենց նման պատասխանատվության զգացումն է:

Հակառակ սրան, Փաշինյանը ջանք չխնայեց պարտությունը վերագրել պետությանն ու ժողովրդին․

  1. ամբողջովին ջախջախեց պետության ինքնիշխանությունը
  2. տարատեսակ մեխանիզմներ կիրառելով` սեփական թիմը դարձրեց իր արկածախնդրական գործելաոճն արդարացնող պատանդների:

Հարութ Ուլոյան 


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb