Փաշինյանը ներողություն է խնդրում Նար-Դոսից

Տեսանկյուն 13.12.2019   10:39   339
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով երեկ Կառավարության նիստի ընթացքում արած իր հայտարարությանը, Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Պաշտոնապես ներողություն եմ խնդրում Նար-Դոսից իր հրաշալի պատմվածքը Թումանյանին վերագրելու համար: 

Մնացած մասով ամեն ինչ ճիշտ է. կանանց եւ երեխաներին նկատմամբ բռնության արդարացման որեւէ փորձ ապազգային գործունեություն է, Հայաստանը միջնադարյան խավարի երկիր ունենալու անիրագործելի երազանք: Թույլ չենք տա»:

Հիշեցնենք, որ Կառավարությունը երեկ հրավիրված նիստում որոշեց հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին» որոշման նախագծին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Այս  նախագիծը բխում է Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության տրամաբանությունից։ մենք խնդիր ենք դրել, որ ՀՀ-ն պետք է լինի բռնությունից զերծ հանրություն։ Մենք պետք է արձանագրենք, որ որքան էլ այս վերնագիրը կոնսենսուսային է Հայաստանում, բայց մեր գիտակցության որոշակի ենթաշերտերում կան բռնության որոշ տեսակներ, որոնք, այնուամենայնիվ, լեգիտիմության որոշակի էլեմենտներ են պարունակում: Հարցի քննարկման համատեքստում ես հիշեցի Հովհաննես Թումանյանի հայտնի պատմվածքը՝ «Թե ինչ եղավ, երբ շաքարամանից մի կտոր շաքարը պակասեց»: Ոչ մի բան էլ չեղավ, մի մուշտի էր ընդամենը տվել, ուրիշ ոչ մի բան:

Մենք կոնկրետ բան ենք ասում՝ ՀՀ որևէ քաղաքացի չպետք է ենթարկվի բռնության: Եթե մենք գնանք բռնության լեգիտիմացմանը, թեկուզ տեղային ճանապարհով, այլ տեղ կհասնենք, քանի որ ոմանց դուր չեն գալիս բոյովները, ոմանց՝ ցածրահասակները, ոմանց՝ ժուլյեն ուտողները, ոմանց՝ քյաբաբ, և այսպես շարունակ: Հայաստանի որևէ քաղաքացու նկատմամբ բռնություն պետք է չլինի, այդ թվում՝ երեխաների: Որտեղ երեխաների նկատմամբ բռնություն կա, պետությունը միջամտելու իրավունք ունի: Նույնը վերաբերում է կանանց: Որևէ մեկի նկատմամբ բռնությունը չպետք է գործադրվի»։



 Պիտակներ
         Նար-Դոս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon