Փաշինյանը՝ միջազգային վարկանիշերում Հայաստանի զբաղեցրած դիրքերի մասին

Իրադարձային 26.03.2020   10:29   107

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրեց «Հայաստանի արձանագրած երկու կարևոր հաջողությունը»։

Նրա ներկայացմամբ, Համաշխարհային ժողովրդավարության 2020 թվականի զեկույցում արձանագրվել է, որ չնայած աշխարհում ավտորիտարիմզի լրջագույն աճ է տեղի ունենում, Հայաստանը ժողովրդավարացման բարձր ցուցանիշներ է արձանագրել 2019 թվականին։

Ըստ Փաշինյանի՝ հաջորդ զեկույցը Տնտեսական ազատության ցուցիչն է 2020 թվականի, ըստ որի այս տարի Հայաստանը տնտեսական ազատության ցուցիչում փոխել է իր կարգավիճակը. «Եթե  նախկինում մեր տնտեսությունը համարվում էր չափավոր ազատ, 2020 թվականին Հայաստանի տնտեսությունը գնահատվել է հիմնականում ազատ։ Հայաստանը 34 տեղն է զբաղեցնում, նախկինում 47-րդն էր»։
Մանրամասները՝ տեսանյութում։



 Պիտակներ
         Փաշինյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon