Փաշինյանը մեջբերեց չարչրկված ասացվածքը

Տեսանկյուն 11.12.2019   10:17   193
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Կառավարությունը մոտ 270 միլիոն դրամ է հատկացրել Ամանորյա միջոցառումները կազմակերպելու համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց, որ խոսքը բացարձակապես ուտել-խմելու, ճոխությունների,  ծափ-ծլնգոցի վրա գումար ծախսելու մասին չէ:

«Մենք սրանով լուծում ենք և պիտի այս ավանդույթը շարունակելով և զարգացնելով՝ լուծել շատ կարևոր սոցիալ- հոգեբանական, տնտեսական, գեղագիտական խնդիրներ»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքով,  Ամանորյա միջոցառումների կոմպլեքսը նպատակ ունի, որպեսզի Ամանորը մեծ թվով քաղաքացիներ նշեն Հայաստանում, մինչդեռ Ամանորը Հայաստանից դուրս  նշելով՝ Հայաստանից գումաներ են արտահոսում, ինչը լուրջ խնդիր է երկրի տնտեսության համար: Կառավարության ղեկավարի խոսքով, այսպես ուզում են նաև խթանել դեպի Հայաստան տուրիստների հոսքը:

«Չեմ հասկացել ու չեմ հասկանա այն շեշտադրումները, թե երկրում այսքան պրոբլեմ կա, դուք տոնի վրա այդքան գումար եք ծախսում: Ես համարում եմ, որ մարդկանց ուղղակի փող բաժանելն իրենց սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հնարավոր ամենավատ ճանապարհն է: Արդեն իսկ չարչրկված, մաշված ասացվածքը մեջբերեմ. «Մարդկանց պետք է ոչ թե ձուկ բաժանել, այլ սովորեցնել ձուկ բռնել»: Մեր ամբողջ քաղաքականությունն ուղղված է դրան, որ մարդկանց հնարավորություն ստեղծենք աշխատելով լուծել իրենց սոցիալ-տնտեսական խնդիրները»,-ասաց Ն. Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:



 Պիտակներ
         Փաշինյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon