Փաշինյանը՝ ԼՂ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման մասին

Հրատապ 30.10.2020   10:56   44

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսաստանյան խաղաղապահների տեղակայումը կարող է ամենաօպտիմալ լուծումը լինել, բրիտանական «The Daily Telegraph»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է ТАСС-ը:

Վարչապետն ասել է, որ ինքը հանդես է գալիս ԼՂ հակամարտության գոտում ռուսաստանյան խաղաղապահների տեղակայման օգտին, բայց դրան պետք է կողմ լինեն բոլոր կողմերը:

«Եվրոպան պետք է ավելի մեծ ջանքեր գործադրի Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունը դադարեցնելու ուղղությամբ»,-ասել է վարչապետը:


 Պիտակներ
         ռուս խաղաղապահներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb