Փաշինյանը կրկին արտահերթ ընտրությունների շուրջ քննարկումներ սկսելու առաջարկ արեց
Նիկոլ Փաշինյանը հրապարակից, դիմելով ընդդիմադիր ուժերին, կրկին առաջարկեց սկսել արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ քննարկումները։
«Ամեն դեպքում իրավիճակը ինչ որ կերպ պետք է հանգուցալուծվի, քանզի Ազատության հրապարակում հավաքված է ժողովրդի մի հատված, որը պահանջում է ընտրություններ։
Ուստի ես պատրաստ եմ նստել քննարկումների սեղանի շուրջ, նույնիսկ իմ ամենասուր քննադատների հետ»,-հայտարարեց Փաշինյանը։
Նա նաև ասաց, որ բոլոր նրանք, ովքեր կխախտեն օրենքը կպատժվեն ողջ խստութրամբ։ Փաշինյանը նաև խոստացավ այլևս վերջ տալ «թավիշին»։
Պիտակներ
Նմանատիպ նյութեր