Փաշինյանը հանդիպել է բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցներին

Իրադարձային 24.05.2019   18:30   105
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 24-ին Կառավարության շենքի դիմաց հանդիպել է բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցներին։ Ակցիայի մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնել բուքմեյքերական գրասենյակների փակման հետ կապված և առաջարկել վարչապետին հանդիպել ու զրուցել մինչև Ազգային ժողովում հարցը քննարկելը:

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ նախընտրական շրջանում, ուր գնացել է, մարդիկ համատարած իր առջև խնդիր էին դնում, որ այսպես շարունակել չի կարելի: Մարդիկ աշխատավարձերը ստանում են, մինչև տուն են հասնում, աշխատավարձերը թողնում են գրասենյակներում:

«Կապանում ամեն բակում, տեղ չկա, որ մարդ գնա ու չհանդիպի նման գրասենյակների: Մենք մարդկանց խոստացել ենք, հիմա եթե դուք ունեք ուրիշ առաջարկ, ներկայացրեք»,-ասել է Փաշինյանը:

Բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցներից մեկն առաջարկել է Փաշինյանին մի քանի հոգանոց հանձնաժողով կազմել և հարցը քննարկել համատեղ:

Վարչապետն էլ իր հերթին հորդորել է գրավոր ներկայացնել առաջարկներն ու հանձնել իր օգնականին: «Իմ օգնականը անձամբ ձեր առաջարկները կհանձնի ինձ: Խոստանում եմ, որ անձամբ կկարդամ բոլորը և իրականանալի, տրամաբանական ու ընդունելի լուծումներով առաջարկների դեպքում կհանդիպենք»,-նշել է Փաշինյանը, հավելելով, որ չի զլանում ժամանակ տրամադրել, ուղղակի ուզում է, որ ամենը արդյունավետ լինի:


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon