Փաշինյանը Գյումրիում կհանդիպի գերեվարված զինծառայողների հարազատների հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է։ Ըստ տեղեկությունների՝ Փաշինյանը Շիրակի մարզպետարանում է, հանդիպում է նախատեսված գերիների հարազատների հետ։
Սարապատ համայնքի ղեկավար Արտուշ Մանուկյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ հանդիպում հարազատների հետ այսօր նախատեսված է։
Փաշինյանը հանդիպում կունենա նաև նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանի և մարզպետարանի աշխատակազմի հետ, սակայն Շիրակի մարզպետարանից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ տեղեկատություն չունեն հանդիպումների մասին։
Գյումրիի գերեվարված զինծառայողների հարազատների հետ հանդիպումը փակ է լինելու: Վարչապետի հանդիպումների, Գյումրի կատարած այցի մանրամասների մասին փորձեցինք նաև տեղեկություն ճշտել վարչապետի խոսնակից՝ վերջինս հեռախոսազանգերն անպատասխան թողեց։
Պիտակներ
Նմանատիպ նյութեր