Փաշինյանը Գեղարքունիքում է.

Իրադարձային 11.05.2019   12:00   123
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Գեղարքունիքի մարզի Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում մեկնարկեց «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովը։

Մայիսի 11-ին մեկնարկած համաժողովի մասնակիցներին ողջունեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Գեղարքունիքի մարզի կազմավորումից ի վեր նման համաժողով մարզում առաջին անգամ է անցկացվում։ Գեղարքունիքի մարզը տարիների ընթացքում ավելի է մեծացնելու իր դերն ու նշանակությունը։ Հաշվի առնելով օր օրի աշխարհում առաջացող քաղցրահամ ջրի խնդիրը, Գեղարքունիքի մարզը դառնալու է աշխարհի կարևոր տարածաշրջաններից մեկը»,- նշեց Սանոսյանը։

Համաժողովին մասնակցում է 110 գործարար, որոնցից 72-ը արտերկրից են ժամանել Հայաստան։

«Այսօրվա մեր համաժողովին մասնակցում է 110 գործարար, նրանցից 72-ը՝ արտերկրից։ Նրանք տարբեր երկրներից են՝ ԱՄԷ, Չինաստան, Ֆրանսիա, Իտալիա, Քուվեյթ, Իրան, Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Ղազախստան։ Հատկապես ՌԴ-ից, Ուկրաինայից ու Ղազախստանից ժամանած գործարարները, որոնց թիվը 47-ն է, ծնունդով Գեղարքունիքի մարզից են»,- ասաց մարզպետը։

Գնել Սանոսյանը Գեղարքունիքի մարզի զարգացման ենթակա ճյուղերից առանձնացրեց գյուղատնտեսությունը, այլընտրանքային էներգետիկայի զարգացումը և զբոսաշրջությունը։

Ներդրումային բիզնես-ծրագրերի համաժողովի նպատակն է մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում և արտերկրում իրենց գործունեությունն իրականացնող գործարարների:

Միջոցառմանը ներկա է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախարարներ, պետական այրեր:


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon