Փաշինյանը դեռ չի ընկալել իր գրառման ողջ սարսափը․ Վարդան Հարությունյան

Տեսանկյուն 17.11.2020   20:00   85

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Նիկոլ Փաշինյանը գրել է․ «Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։ Հպարտ եմ ձեզանով»։

Զարմանալի է, որ վարչապետը այնքան ազատ ժամանակ ունի, որ կարողանում է տասնյակ տեսանյութեր դիտել։ Օրինակ, տանը՝ քովիդի ընկերակցությամբ փակված լինելով հանդերձ ինքս այդքան ազատ ժամանակ գտնել չեմ կարողանում։

Զարմանալի է, որ վարչապետին թվում է, թե առաջնագծի զինվորների օգնությամբ է, որ ինքը պետք է շարունակի իր պաշտոնավարումը։ Չի լինելու նման բան Հայաստանում։

Զարմանալի է, որ նա՝ անցած ժամերի ընթացքում դեռ չի ընկալել իր գրառման ողջ սարսափը եւ պաշտոնապես չի հրաժարվել դրանից»։


 Պիտակներ
         Վարդան Հարությունյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb