Փաշինյանը Չինաստանի ԱԳ նախարարին առաջարկել է քննարկել օդային ուղիղ հաղորդակցության հաստատման հեռանկարները

Իրադարձային 27.05.2019   11:02   105
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 26-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Իին:

Վարչապետ Փաշինյանը ողջունել է ՉԺՀ արտաքին գործերի նախարարին Հայաստանում և ջերմությամբ հիշել վերջերս Չինաստան կատարած իր այցը: «Շատ արդյունավետ և լավ հանդիպումներ եմ ունեցել Չինաստանի նախագահի, վարչապետի, չինաստանյան գործարարների հետ և ուրախ եմ, որ մեր քննարկումների արդյունքներով ձեռք ենք բերել կոնկրետ պայմանավորվածություններ՝ փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին մասնակցելու հրավերի համար: Այդ նախաձեռնությունը կարևոր նշանակություն ունի ժողովուրդների միջև համագործակցության, փոխադարձ վստահության և գլոբալ կայունության ամրապնդման տեսանկյունից: Կցանկանայի նաև ընդգծել, որ Հայաստանի և Չինաստանի ժողովուրդներին միավորում են ամուր մարդկային կապերը և ջերմ հյուրընկալությունը», - նշել է ՀՀ վարչապետը:

ՉԺՀ պետական խորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Ին շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետին ընդունելության և «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» համաժողովին մասնակցության համար: Նրա խոսքով՝ Չինաստանը կարևորում է երկխոսության ամրապնդումը, փոխշահավետ գործակցության զարգացումը, և Պեկինում Չինաստանի բարձրագույն ղեկավարության հետ ՀՀ վարչապետի հանդիպումները, արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները ևս մեկ անգամ ընդգծեցին հայ-չինական հարաբերություններին, դրանց շարունակական ընդլայնմանն ու սերտացմանը երկուստեք տրվող կարևորությունը: Չինաստանի ԱԳ նախարարը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի ու Չինաստանի միջև համագործակցությունն արդյունավետ զարգանում է՝ հիմնված երկու ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա: «Պատրաստ ենք և տրամադրված ենք խորացնել փոխշահավետ գործակցությունը Հայաստանի հետ՝ Ձեր ղեկավարությամբ», - ասել է Վան Ին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին շրջանում երկու երկրների միջև հաճախակի դարձած բարձրաստիճան պաշտոնական փոխայցերը, հանդիպումները վկայում են հայ-չինական հարաբերությունների զարգացման դրական դինամիկայի մասին, ինչին հայ հասարակությունը շատ լավ է վերաբերվում: Կառավարության ղեկավարը կարևորել է այսօր Երևանում Հայաստանի և Չինաստանի արտաքին գործերի նախարարների կողմից «ՀՀ Կառավարության և ՉԺՀ Կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագրի ստորագրումը, որը կնպաստի ոչ միայն հումանիտար, այլև գործարար կապերի զարգացմանը և ներդրումների ներգրավմանը: Այս համատեքստում վարչապետն առաջարկել է համատեղ քննարկել նաև օդային ուղիղ հաղորդակցության հաստատման հեռանկարները:

Զրուցակիցները քննարկել են ձեռք բերված երկկողմ պայմանավորվածությունների շրջանակում մի շարք բնագավառներում կապերի խորացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է եղել ճանապարհաշինության, ենթակառուցվածքների, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, մեքենաշինության ոլորտներում, գործարար շրջանակների համար արտահանման շուկաների ընդլայնման և ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ համագործակցության զարգացման հնարավորություններին:

Երկուստեք կարևորվել է Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման գործում համագործակցությունը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունն այն դիտարկում է ոչ միայն որպես ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման ծրագիր, այլև հաղորդակցության միջանցքի ձևավորման հնարավորություն, որը կարևոր օղակ կարող է հանդիսանալ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեքստում: Վան Ին իր հերթին նշել է, որ Չինաստանը հետաքրքրված է Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման գործում մասնակցությամբ՝ հաշվի առնելով ծրագրի կարևորությունը ինչպես «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում, այնպես էլ տարածաշրջանային զարգացման և կայունության ապահովման հարցում:

Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը քայլեր է իրականացնում տեխնոլոգիական արտադրությունը խթանելու ուղղությամբ, և այս առումով հետաքրքրված է նաև ՏՏ ոլորտում համագործակցության խորացմամբ: Նիկոլ Փաշինյանը հրավիրել է չինաստանյան ընկերություններին՝ մասնակցելու այս տարվա հոկտեմբերի 6-9-ը Երևանում կայանալիք ՏՏ Համաշխարհային համաժողովին: Չինաստանի արտգործնախարարը նշել է, որ Չինաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտն առաջանցիկ տեմպերով զարգանում է, և ծանոթ լինելով այս բնագավառում Հայաստանի ունեցած ներուժին, պատրաստ են քննարկել փորձով փոխանակվելու, գործակցությունը զարգացնելու հեռանկարները: Վան Ին շնորհակալություն է հայտնել ՏՏ համաշխարհային համաժողովին մասնակցելու հրավերի համար և նշել, որ Չինաստանը կդիտարկի մասնակցության հնարավորություններն ու մակարդակը: 

ՀՀ վարչապետը և Չինաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել նաև համաշխարհային և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերների շուրջ, կարևորել գլոբալ և ռեգիոնալ կայունության ամրապնդման ուղղությամբ համագործակցությունը:

Վարչապետ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Չինաստանի հավասարակշռված դիրքորոշման համար:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Վան Ի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon