Փաշինյանը՝ Բոլթոնի հետ հեռախոսազրույցի մասին

Քաղաքական 30.01.2019   17:38   307

Բացառված է, որ լինի տեղեկատվությունը և այդ տեղեկատվության վերաբերյալ հանրությունը տեղյակ չլինի: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ նորություններ կան Արցախի խնդրի կարգավորման բանակցություններից:

Անդրադառնալով ԱՄՆ նախագահ անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ իր ունեցած հեռախոսազրույցին, Փաշինյանն ասաց, որ այդ զրույցի ընթացքում Ղարաբաղի հարցը չի քննարկվել, «Ղարաբաղ» կամ «Արցախ» անունը չի շոշափվել, «Ադրբեջան» անունը ևս չի շոշափվել:

Ինչ վերաբերում է Ալիևի հետ հանդիպումներին, վարչապետ նշեց, որ դրանք բանակցություններ չեն, ոչ պաշտոնական շփումներ են, որոնց ընթացքում տեղի է ունենում ուղղակի մտքերի փոխանակություն. «Ցանկացած պրոֆեսիոնալ լրագող, որ իմ գրառումը կարդա, և դրան գումարի պարոն Բոլթոնի թվիթերյան գրառումը, կարող է ուղղակի... Ինձ ճիշտ հասկացեք՝ կոռեկտ չի ասել՝ ինքն էսպես ասաց, ես էսպես ասացի: Տեղեկատվությունն ամբողջությամբ փոխանցված է»:

Հարցին, թե միջազգային հանրության կողմից կա՞ նախաձեռնություն՝ նոր թափ հաղորդել ղարաբաղյան գործընթացին, Փաշինյանը պատասխանեց. «Այդ հարցը գտնվում է ԱԳ նախարարների քննարկման օրակարգում: Մենք ասել ենք, որ մեր ԱԳ նախարարներն են իրար հետ աշխատում: Իրենք կաշխատեն, մեզ համանախագահների հետ համատեղ, մեզ ռեկոմենդացիա կներկայացնեն, մենք էլ կորոշենք»:



 Պիտակներ
         ԼՂՀ հակամարտություն, Նիկոլ Փաշինյան, Ջոն Բոլթոն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon