Փաշինյանն ուզում է իր յուրայիններին ապահով հեռացնել ՀՀ-ից. նաիրա Զոհրաբյան

Քաղաքական 25.01.2021   14:05   56

Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան հնարավոր նշանակման լուրերին։

«Լիլիթ Մակունցը իմ տպավորությամբ բավականին հանդարտ, անգլերեն իմացող իմացող կին է, սակայն ես դա դնում եմ կողմ, և ուզում եմ հիշեցնել, թե ինչպես բազմաթիվ անգամներ նույն ԱԺ ամբիոնից, նույն ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը բողոքում էր, որ դեսպաններ նախկինում նշանակվում էին ծանոթ-բարեկամ սկզբունքով և անընդհատ ասում էր, որ դեսպանները պիտի լինեն պրոֆոսիոնալ դիվանագետներ:

Հիմա ամենակարևոր երկրներից մեկում, ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկում, աշխարհի խոշորագույն գերտերություններից մեկում դեսպան է նշանակվում մի կին, որը ընդամենը գիտի անգլերեն. սա աղետ է: Մենք, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, այսօր տեսնում ենք մի մարդու, որը անում է տրամագծորեն հակառակը այն ամենի, ինչն ինքը տարիներ շարունակ քարոզում էր որպես ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ, դրանից առաջ քարոզում էր որպես արմատական թերթի գլխավոր խմբագիր»,- ընդգծեց պատգամավորը:

Զոհրաբյանը նկատեց, որ մենք, ցավոք սրտի, ունենք կազմաքանդված պետություն և ցանկացած նման որոշում, ուղղակիորեն, հարված է մեր պետքականությանը. «Տպավորություն է, թե Նիկոլ Փաշինյանը ընդամենը ցանկանում է շատ ապահով տեղաբաշխել իր յուրայիններին, որովհետև ինքը շատ լավ հասկանում է՝ եթե ոչ այսօր, ապա վաղը անպայմանորեն գալու է քաղաքական և իրավական պատասխանատվության ժամանակը և ինքը ցանկանում է իր յուրայիններին ուղղակիորեն հեռացնել ՀՀ-ից»:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb