Փաշինյանն ու Ծառուկյանն այսօր կհանդիպեն. Armlur.am

Հրատապ 29.12.2020   12:31   121

ArmLur.am-ի  տեղեկությունների համաձայն՝ այսօր ժամը 13.00-ին ԱԺ ԲՀԿ խմբակցություն կգնա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հանդիպում է ունենալու ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ:

Ըստ մեր տեղեկությունների՝ մինչև հանդիպմումը ԲՀԿ խմբակցության պատգամավորները հանդիպելու են Գագիկ Ծառուկյանի հետ, որից հետո նոր կկայանա Փաշինյան-Ծառուկյան հանդիպումը:

Կայքի աղբյուրները փոխանցում են, որ Ծառուկյանի հետ կլինեն ևս երկու ԲՀԿ-ական պատգամավորներ: Նշենք, որ Փաշինյանն առաջարկում է 2021-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, բայց մինչ այդ ԲՀԿ-ն կառավարությունում պետք է ունենա մի քանի նախարարարական պորտֆեյլներ:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb