Փաշինյանն ու Ալիևը Դավոսում հանդիպել են

Հրատապ 23.01.2019   09:00   294

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել Շվեյցարիայում։ Փաշինյանն այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում ունեցա Իլհամ Ալիևի հետ: Մտքեր փոխանակեցինք բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի և հետագա քննարկումների մասին: Հանդիպումը տևեց մոտ ժամուկես»,– գրել է նա։

Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա՝ հունվարի 22-ից մեկնարկած Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին:

Նա Դավոսում հանդիպել է աշխարհահռչակ ընկերությունների ղեկավարներին։
 



 Պիտակներ
         Իլհամ Ալիև, Նիկոլ Փաշինյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon