Փաշինյանն այցելեց Քյոլնի տեխնիկական համալսարան

Իրադարձային 31.01.2019   14:30   344

Գերմանիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Քյոլնի տեխնիկական համալսարան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, նրան դիմավորեց համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր դոկտոր Շտեֆան Հերցիգը:

Համալսարանի ղեկավար կազմի հետ հանդիպումից հետո ստորագրվեց համագործակցության հուշագիր Քյոլնի տեխնիկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի միջև:

Հուշագիրը ստորագրեցին Քյոլնի տեխնիկական համալսարանի ռեկտոր Շտեֆան Հերցիգը և Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հանդիպեց համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Նախատեսված է վարչապետ Փաշինյանի ելույթը:

Համալսարան այցից հետո Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Քյոլնի քաղաքապետ Հենրիետե Ռեքերի հետ:



 Պիտակներ
         Նիկոլ Փաշինյան, Գերմանիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon