Փաշինյանին պետք է նետել Սերժ Սարգսյանի անվան աղբաման․ Պավլիկ Մանուկյան

Քաղաքական 28.01.2021   12:09   84

«30 տարուց ավելի մենք բանակը թողեցինք բարձիթողի, դարձրինք դուքան»։ Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ազգային ազատագրական պայքար» շարժմանանդամ Պավլիկ Մանուկյանը։

«Մեր միակ ապահովության երաշիքը բանակն էր, ամեն ինչ արեցին՝ բանակը կազմալուծելու, բարոյալքելու համար, ինչը հաջողվեց, մտավ կոռուպցիան, բանակը թաթախվեց կոռուպցիայի մեջ, իսկ ինչ վերաբերում է այս իշխանությանը, հենց առաջին օրն էլ ասել եմ՝ նետեք աղբանոց: Նիկոլ Փաշինյանին պետք է նետենք Սերժ Սարգսյանի անվան աղբանոց»։

Ինչ վերաբերում է նրան, թե այս իշխանության օրոք իր հանդեպ արդարությունը վերականգնվեց, Մանուկյանն ասաց․ «Արդարությունը վերականգնվե՞ց, թե՞ բռնաբարվեց, հիմա իմ վրա 9,5 տարի հոդված է դրված, դատախազը պահանջել է 9,5 տարի, ես թքել եմ այդ արդարության վրա, ինչի՞ է նման, կեսով չափ մեռած ենք, կեսով չափ արթուն ենք, Շուշին 90 տոկոսով թուրքերի՞նն էր, Կարսում՝ մեր հինավուրց մայրաքաղաքում, զորավարժություններ են։

Հայաստանում հիմա գողապետություն է․ «Ազգայնականները պետք է գան հարթակ, այսօր թափուր է այդ տեղը»։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb