Փաշինյանի քայլը կարող է բերել նաև արտաքին ագրեսիայի

Քաղաքական 20.05.2019   10:22   321
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Մայիսի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել իր համախոհներին՝ հաջորդ առավոտվանից շրջափակել ՀՀ բոլոր դատարանները։

Լինելով գործադիր իշխանության ղեկավար և նաև խորհրդարանական մեծամասնության փաստացի առաջնորդ՝ այս քայլով Նիկոլ Փաշինյանը փորձ է կատարում իր համակիրների ձեռքերով կոպիտ ճնշում գործադրել դատական իշխանության վրա, որը մեր Սահմանադրությամբ անկախ է գործադիրից և կոչված է երաշխավորել մեր բոլորի սահմանադրական իրավունքները։

Այս քայլը միտված է պետության մեջ իշխանության տարբեր թևերի միջև հակակշիռների գործող կարգի տապալմանը և կարող է մեր երկիրը տանել անկանխատեսելի զարգացումների ճանապարհով, բերել քաղաքացիական ծայրահեղ լարվածության և ներհայկական անկայունության, ինչպես և արտաքին ագրեսիայի։

Մենք կոչ ենք անում բոլոր ազգային ուժերին՝ համախմբվել այս լրջագույն պահին և կանխել իշխող մեծամասնության կողմից նախածրագրված քայլերի իրականացումը։ Մենք կոչ ենք անում նաև ՀՀ Նախագահին, մեր երկրի բոլոր իրավապահ մարմիններին՝ ենթարկվել Սահմանադրությանը և օրենքներին, չներքաշվել արկածախնդրության մեջ, և ապահովել երկրի բոլոր քաղաքացիների անվտանգությունը և սահմանադրական իրավունքները։

«Ազգային օրակարգ» կուսակցություն


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Փաշինյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon