Փաշինյանի կոչը մտահոգիչ է, դատական բարեփոխումների նրա ցանկությունը՝ ողջունելի․ ԵԽԽՎ

Իրադարձային 21.05.2019   17:40   54
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հանդես է եկել հայտարարությամբ՝ մտահոգություն հայտնելով Հայաստանի վարչապետի՝ դատարաններն արգելափակելու կոչի առնչությամբ, միևնույն ժամանակ ողջունելով դատական ոլորտում բարեփոխումներ իրականացնելու մղումը։ Հայտարարությունը՝ ստորև․

«Քաղաքական շահագրգիռ կողմերը պետք է ձեռնպահ մնան գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես դատական ոլորտի վրա ճնշման գործադրում»,- նշված է Յուլիա Լովոչկինայի և Անդրեյ Շիրցելի հայտարարությունում, որը հրապարակված է ԵԽԽՎ պաշտոնական կայքէջում: Համազեկուցողները նշում են, որ Փաշինյանի կոչը հաջորդել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու դատավորի որոշմանը:

«Առանց այս որոշման առավելությունների հանդեպ վերապահում անելու՝ ուզում ենք ընդգծել, որ դատական իշխանության անկախությունը օրենքի գերակայության նախապայման է, օրենքի գերակայությունն էլ լավագույնս ապահովվում է քաղաքական դերակատարների կողմից ցանկացած միջամտության բացակայության պայմաններում։

Առկա են հստակ իրավական ընթացակարգեր, ինչպիսին է՝ ավելի բարձր ատյանի դատարան դիմելը, բողոքարկելու մի որոշում, որը կասկածելի է թվում։

Օրենքի գերակայության հանդեպ հարգանքը ենթադրում է հարգանք այն ընթացակարգերի հանդեպ, որոնք գոյություն ունեն՝ պաշտպանելու բոլոր քաղաքացիներին՝ անկախ նրանից, թե ովքեր են նրանք։

Այդուհանդերձ, մենք ընդունում ենք, որ հանրության արձագանքը դատական այս որոշմանը շեշտադրում է դատական համակարգի հանդեպ հանրային վստահության դեռևս ցածր մակարդակը։ Դատական բարեփոխումները շարունակում են մնալ առաջնահերթություն, և մենք ողջունում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատական ոլորտում հեռահար բարեփոխումների ցանկությունը, հատկապես, կոռուպցիայի դեմ պայքարի մասով, ինչպես նաև ողջունում ենք նրա՝ այդ հարցում Եվրոպայի խորհրդի հետ համագործակցելու ձգտումը»,- ասված է հայտարարությունում։


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon