Փաշինյանի հարցազրույցը՝ INTERFAX-ին

Հարցազրույց 06.04.2021   12:22   68

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 7-ին Մոսկվա կայանալիք այցին ընդառաջ հարցազրույց է տվել ռուսական INTERFAX.RU-ի հայաստանյան թղթակցին։

Հարցազրույցի ժամանակ նա անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին, տնտեսական կապերին,ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարներին։

Հարցին, թե որքանո՞վ են Ռուսաստանի հետ Հայաստանի ապագա հարաբերությունները կախված առաջիկա արտահերթ ընտրությունների արդյունքներից, վարչապետը պատասխանել է, որ հայ-ռուսական ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները բավականին հարուստ են, և այդ հարաբերությունների բնույթը կախված չէ ընտրությունների ելքից։

Հարցին, թե Հայաստանը ծրագրո՞ւմ է շարունակել ռուսական զենքի, մասնավորապես Су-30СМ կործանիչների և այդ ինքնաթիռների համար սպառազինության գնումը, վարչապետը նշել է, որ Հայաստանը կենտրոնացած է Ռուսաստանի Դաշնության հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա, ինչը բխում է երկու պետությունների երկարաժամկետ ռազմավարական շահերից։

Հայաստանը խիստ հետաքրքրված է ռուսական մատակարարումներով՝ ունենալու ժամանակակից և համատեղելի սպառանզինություն։

Ամբողջական՝ այստեղ։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb