Փաշինյանի հանձնարարականը՝ ոստիկանապետին

Իրադարձային 19.08.2019   13:59   101
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին հանձնարարել է ավելի խիստ լինել չհանգցրած ծխախոտը ավտոմեքենայից դուրս նետող վարորդների նկատմամբ:

Կառավարության այսօրվա նիստում արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրեց Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին գտնվող անտառում բռնկված հրդեհի վերաբերյալ իրավիճակը, երբ օրեր շարունակ չի հաջողվում այն ամբողջությամբ մարել, որվհետեւ անընդհատ առաջանում են նոր օջախներ:

Վարչապետը հայտնել է, որ այս տարի բուսածածկ տարածքների հրդեհները նախորդ տարվա համեմատությամբ աճել են 83.9 տոկոսով:

«Եվ այստեղ կա երկու ուղղություն: Առաջինը՝ մեր հայրենակիցներին կոչ անել, որ բնության միջավայրում գտնվելու ընթացքում ցուցաբերեն պատասխանատվություն: Դա շատ կարևոր է: Այս կուլտուրան ընդհանրապես մեզ մոտ պրոբլեմատիկ է, սկսած շշեր թափելուց: Հետագայում դրանք դառնում են հրդեհի պատճառ:

Եվ, իհարկե, նաեւ պետք է օպերատիվ աշխատանք տարվի այս ուղղությամբ, որովհետև երբեմն կարծքներ են հնչում, որ հրդեհները հատուկ են արվում ինչ-ինչ նպատակներով: Այստեղ ոստիկանությունը եւ ազգային անվտանգության ծառայությունը պետք է օպերատիվ աշխատանք իրականացնեն ամեն դեպքում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon