Փաշինյանի դատական «vetting»-ը և պատիժը

Տեսանկյուն 21.05.2019   14:57   127
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին հասարակությանը ուղղված իր ելույթում բավականին մեծ տեղ հատկացրեց դատական համակարգին և այդ ոլորտում նախանշված բարեփոխումներին․․․

Այն, որ Հայաստանի դատական համակարգը բարեփոխումների անհրաժեշտություն ունի, ոչ ոք չի հերքի․․․ Նախորդ իշխանությունների կառավարման տարիներին դատարանները հիմնականում եղել են նրանց շահերը սպասարկող կառույցներ, ինչի արդյունքում կայացվել են բազմաթիվ անարդար վճիռներ և հասարակության մեծ մասի մոտ անվստահությունը դատական ատյանի նկատմամբ բավականին բարձր է․․․

Հասարակության մեծ մասը դատական համակարգը նաև համարում է ամենակոռումպացված կառույցներից մեկը Հայաստանում... Սակայն պետք է նշեմ, որ կտրականապես դեմ եմ եղել պարոն Փաշինյանի մայիսի 20-ին կազմակերպած հայաստանյան դատարանների գործունեությունը պարալիզացնելու քայլերին, քանի որ այդ քայլը Սահմանադրության կոպիտ խախտում էր, ինչպես նաև կտրականապես չեմ ընդունում պարոն վարչապետի սիրած «փողոցային» կառավարման համակարգը, որը համոզված եմ, որոշ ժամանակ անց մեծ խնդիրներ է ստեղծելու հենց իշխանությունների համար․․․
Դատական համակարգում Փաշինյանի առաջարկները կարելի էր իրականացնել առանց աղմոկ-աղաղակի և ավելորդ լարվածության... 
Վարչապետն իր ելույթում դատական համակարգում բարեփոխումներ իրականացնելու համար առաջարկեց կիրառել vetting՝ զտում, որն ընդունված է հետհեղափոխական և նորանկախ երկրներում․․․

Արևելաեվրոպական շատ երկրների դատական մարմինները զտման քաղաքականությունը կիրառել են հեղափոխություններից և անկախացումից հետո, իսկ այժմ այդ քաղաքականությունը կիրառվում է Ալբանիայում, որը տարբեր երկրներում մի քանի փուլով է ընթանում․․․

Համամիտ են պարոն Փաշինյանի հետ նաև այն հարցում, որ Հայաստանից ՄԻԵԴ հասած և պարտված գործերի համար պետք է պատասխանատվություն կրեն համապատասխան ատյանների դատավորները, որոնց սխալ վճիռների արդյունքում Հայաստանը ոչ միայն բարոյական վնաս է կրում, այլև ահռելի ֆինանսական կորուստներ է ունենում, որը վճարում է հայաստանյան հարկատուն․․․

Ավելին` ես առաջարկում եմ ոչ միայն համապատասխան դատավորներին իրենց ոչ կոմպետենտության համար ազատել պաշտոնից, այլև պարտադրել սեփական գրպանից փոխհատուցել Հայաստանի հարկատուների վնասները․․․

ՄԻԵԴ հասած գործերի մեծ մասը հիմնականում վերաբերում են մարդու իրավունքների և սեփականության նկատմամբ ոտնձգություններին, որոնց վերաբերյալ հայաստանյան դատարանների վճիռները խնդրահարույց են, քանի որ առնչվում են կամ պաշտոնյաների, կամ էլ մեծահարուստների հետ «հարաբերություններին»․․․ 
Հ.Գ. Դատական համակարգն անպայման պետք է բարեփոխել, բայց այն պետք է արվի քաղաքակիրթ ձևով` առանց «փողոցը» ներգրավելու․․․»։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         քաղաքագետ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon