Փաշինյանի և ԱԺ 3 խմբակցությունների ղեկավարների միջև հանդիպումը հնարավոր է. Մակունց

Քաղաքական 29.12.2020   14:41   127

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկություն ունի, որ հնարավոր է հանդիպում կայանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ 3 խմբակցությունների ղեկավարների միջև: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մակունցն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով մամուլում տարածված տեղեկություններին, թե սպասվում է վարչապետ Փաշինյանի և ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպում:

«Անկեղծ ասած, չգիտեմ հստակ վերջնական տեղեկությունը: Ես որպես «Իմ քայլը» խմբակցության ղեկավար՝ նախնական տեղեկություն ստացել եմ, որ հնարավոր է լինի նման հանդիպում»,-ասաց Մակունցն ու հավելեց, որ առայժմ որևէ արարողակարգից որևէ ժամի մասին իրեն չեն տեղեկացրել:

Խմբակցության ղեկավարի կարծիքով՝ եթե այդ հանդիպումը տեղի ունենա, խոսքը գնալու է արտահերթ ընտրությունների օրակարգի շուրջ:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք կլինի՞ հանդիպում նաև «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարի հետ՝ Մակունցը պատասխանեց, որ իր ունեցած տեղեկությունով՝ հնարավոր է հանդիպում լինի ԱԺ բոլոր երեք խմբակցությունների ղեկավարների հետ: «Առայժմ ես ինքս որևէ հստակ ժամի վերաբերյալ տեղեկություն չունեմ»,-նշեց նա:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb