Փաշինյան. «Զինվորներին սննդով ապահովելու համակարգում ներգրավված է 6 ընկերություն»

Իրադարձային 04.10.2019   13:17   81
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հավաքվել ենք քննարկելու համար այն փոփոխությունը, որ ունենք զինված ուժերի ժամկետային զինծառայողներին սննդով ապահովելու համակարգում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Զինված ուժերի սննդամատակարարման գործընթացի վերաբերյալ խորհրդակցության սկզբում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Մենք այդտեղ տեսնում ենք էական եւ շոշափելի փոփոխություններ, որը նաեւ շատ դրական արձագանք է  գտնում ինչպես զինվորների, զինծառայողների, այնպես էլ հանրության շրջանում:

Այսօր պետք է քննարկենք, թե ինչպիսին է մեր ընթացիկ իրավիճակը, ինչպես է կազմակերպվում պրոցեսը , ինչպես է առաջ ընթանում, ինչ խնդիրներ են ի հայտ գալիս, եթե ի հայտ են գալիս եւ ինչպես ենք պատկերացնում այդ խնդիրների լուծումը:

Նաև պետք է հասկանանք, թե այս հարաբերությունների փոփոխության արդյունքում կառավարման ինչ փոփոխություններ են տեղի ունենում եւ դրանք ինչպես են ազդում ընդհանուր իրավիճակի վրա, ինչ հետեւություններ են բխում այս ամենից:

Ընդհանուր առմամբ, կարծում եմ՝ նաեւ կարեւոր է կողմնորոշվել, թե գնային քաղաքականության առումով մենք ինչ երկարաժամկետ պատկերացում ու հաշվարկներ ունենք եւ մեր այսօրվա հաշվարկները որքանով են համապատասխանում այն նախնական պայմանավորվածություններին, որոնց մասին մենք խոսել ենք այս համակարգը ներդնելուց առաջ: Այս պահի դրությամբ մենք աշխատում ենք 6 ընկերությունների հետ և այդ ընկերությունները այս պահի դրությամբ ապահովում են 7 հազար մարդու սնունդը»:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Փաշինյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon