Փաշինյան. «Քուչեքում պպզածները» երեխաների ուշադրությունը չպետք է գրավեն»

Իրադարձային 14.11.2019   13:01   129
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ գործադիրի խնդիրը պետք է լինի ապահովել Գյումրի քաղաքի բնականոն քաղաքաշինական, տնտեսական զարգացումը, որն, ըստ էության, Շիրակի մարզի աղքատության հաղթահարման գործիքն է: 

«Հիմա մեր կայացրած որոշումներով տնտեսական որոշակի աշխուժություն նկատվում է ու նաև արտաքին տնտեսական գոտու ստեղծման, գործունեության համատեքստում՝ կընդլայնվի: Գիտեք, առաջիկայում «Ryan Air»-ը չվերթներ է սկսելու Գյումրի ու Գյումրին պետք է դառնա տուրիստական շատ աշխույժ վայր: Մեր բոլոր գործողոթյունները պետք է միտված լինեն Գյումրիի ռազմավարական զարգացման հեռանկարին»,- ասաց վարչապետը:

Վարչապետը հիշեցրեց, որ աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով, իսկ պատշաճ աշխատանք հնարավոր է ունենալ միայն կրթության միջոցով:

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ երեխաների ուշադրությունը գրավեն ոչ թե, կներեք բառիս համար, «քուչեքում պպզածները», այլ՝ իրենց աշխատանքով, կրթությամբ հաջողության հասած հայրենակիցները, և սա նաև աղքատության հաղթահարման ռազմավարության կարևոր բաղադրիչներից է», - ասաց Փաշինյանը:



 Պիտակներ
         Փաշինյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon