Փաշինյան. «Մենք Հայաստանը տեսնում ենք որպես արդյունաբերական երկիր»

17.08.2019   12:53   101
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա է գտնվել ««Իմ քայլը» հանուն Կոտայքի մարզի» համաժողովին՝ հայտարարելով, որ Կոտայքի մարզը  արդյունաբերական, գյուղատնտեսական արդյունաբերության մեծ պոտենցիալ ունի:

‹‹Մենք Հայաստանի Հանրապետությունը իսկապես տեսնում ենք որպես արդյունաբերական երկիր: Սա կարևոր արձանագրում է, որ մենք անընդհատ պիտի անենք և ոչ միայն արձանագրումների մակարդակով խոսենք այդ մասին, այլև մեր գործողությունները պետք է ուղղված լինեն հենց այդ նպատակի իրագործմանը››,-ասել է Փաշինյանը:

Վարչապետը շեշտել է, որ Կառավարությունը պարբերաբար մշտական շփումների մեջ է արդյունաբերողների հետ և քաղաքական առաջնահերթ խնդիրներից մեկն է ապահովել այնպիսի պայմաններ, որոնք կզարգացնեն Հայաստանի արդյունաբերության և արդյունաբերողների մրցունակությունը:

‹‹Սա շատ նուրբ աշխատանք է, որը մենք առաջիկայում պատրաստվում ենք անել››,-նշել է Նիկոլ Փաշինյանը:


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon