Փաշինյան․ «Մեկ շաբաթով գործում են նոր սահմանափակումներ»

Հրատապ 24.03.2020   19:20   470

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում` որոշելու հրատապ անելիքները՝ նոր սահմանափակումների պայմաններում։ Այս պահին վարչապետն ուղերձով դիմում է ժողովրդին։ Փաշինյանը հայտնեց, որ այս պահին ունենք 249 դեպք: Նրանց մեծ մասը գտնվում է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում: 2419 քաղաքացու համար սահմանվել է ինքնամեկուսացում տներում:

77-ամյա քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է: Մեկ շաբաթով գործում են նոր սահմանափակումներ, ձեռնարկությունների աշխատանքը դադարեցվելու է: Վարչապետը տեղեկացրեց, որ տեղաշարժի մեջ գտնվող քաղաքացիները պետք ունենան անձը հաստատող փաստաթուղթ:

«Տնից դուրս եկեք կենսական անհրաժեշտության դեպքում, երկու հոգուց ավել չհավաքվել, հետևել պարետատան հրահանգներին» : Ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 



 Պիտակներ
         Փաշինյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon