Փաշինյան․ «Կորոնավիրուսի հետ կապված գործերը լավ չեն»

Հրատապ 21.05.2020   10:26   236

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին։ Նա նշեց՝ գործերը լավ չեն, մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 335 նոր դեպք, 3 մահ։ Մահվան ընդհանուր ելքերի թիվը 70 է։

«Ես տեղանք էի ուզել կորոնավիրուսի հետ կապված հանրության մեջ առկա տրամադրությունների վերաբերյալ: Այդտեղից զարմանալի փաստեր իմացա, որ նույնիսկ կառավարությունը մարդկանց փող է տալիս, որ համաձայնեն դառնալ կորոնավիրուսի պացիենտ: Դա ունի կոնկրետ բացատրություն, իբր միջազգային օգնություն ստանալու համար եւ այլ հիվանդություններից առաջացած մահերը գրանցում են որպես կորոնավիրուսով  պայմանավորված մահեր»: Վարչապետը շեշտեց՝  առաջին օրվանից որեւէ ոչ ստույգ տեղեկատվություն, ոչ մի մանիպուլյատիվ տեղեկություն չեն հաղորդել հանրությանը.

 «Իրավիճակը շատ ավելի շուրջ է, քան կարող ենք պատկերացնել: Մեզ պետք է խստագույն միջոցներ ձեռնարկել համավարակը հսկողության տակ առնելու համար, որպեսզի ստիպված չլինենք գնալ ամենածայրահեղ սահմանափակումների»: 

Նիկոլ Փաշինյանը մեկ լուծում է տեսնում՝ պետք է կարողանանք կարանտինային պայմաններ ապահովել առանց կարանտին հայտարարելու:

Կառավարության ղեկավարը շեշտեց, որ ոստիկանությունը պետք է ավելի խիստ և զգոն աշխատանքներ տանի վիրուսի տարածումը կանխարգելելու ուղղությամբ:

Տեսչական մարմինները ևս պետք է խստացնեն վերահսկողությունը:



 Պիտակներ
         կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon