Փաշինյան․ «Հայաստանում կան կորոնավիրուսի հազարավոր վարակակիրներ, որ նույնիսկ իրենք չգիտեն, որ վարակակիր են»

Իրադարձային 27.05.2020   14:39   368

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով կորոնովիրուսի տարածումը կանխելու համար կանոնների պահպանման կարևորության մասին, ասաց, որ Հայաստանում կան կորոնավիրուսի հազարավոր վարակակիր քաղաքացիներ, որ նույնիսկ իրենք չգիտեն, որ վարակակիր են և դա ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում է այդպես:

«Այս հիվանդության առանձնահատկություններից մեկը հետևյալն է․ ինքը շատ մեծ դեպքերով զուգորդվում է ասիմպտոմ, այսինքն՝ առանց ախտանշանի, այսօր այս դահլիճում կարող են լինել մարդիկ, ովքեր վարակակիր են ու իրենք էլ չգիտեն դրա մասին։ Երբ որ խոսք է գնում դիմակների մասին, ասում են՝ բա էն ժամանակ ասում էիք, որ հիվանդներին է հարկավոր դիմակ, այո, երբ որ երկրում կա հարյուր հիվանդ, էդպես է, բայց երբ որ երկրում կա հազարավոր կորոնավիրուսով հիվանդ ու նույնիսկ հիվանդները չգիտեն, որ վարակակիր են, հենց այդ նպատակով է օգտագործվում դիմակը»,-ասաց նա։

Վարչապետը նշեց՝ այսօր եթե երկրում կա 7 հազար ախտորոշված դեպք, դա նշանակում է, որ կա 14 հազար վարակակիր։ «Դրանց իննսուն տոկոսը չգիտի, որ ինքը վարակակիր է ու կարող է վարակել ուրիշներին»,-ասաց նա:



 Պիտակներ
         վարակակիր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb