Փաշինյան․ «Հավաքվել ենք Արցախում վայելելու մեր միասնության ուժը»

Իրադարձային 07.08.2019   10:00   91
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօր մեր հայրենիքում տոն է, որովհետեւ մեր ժողովրդի հազարավոր զավակներ մեկնտեղվել են հայության արժանապատվության միջնաբերդ Արցախում, եւ մենք վայելում ենք միասին լինելու երջանկությունը։ Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացմանը այսօր՝ օգոստոսի 6-ին, հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք հավաքվել ենք Արցախում վայելելու, զգալու մեր միասնության ուժը, հասկանալու, որ մենք անպարտելի ենք, երբ միասնական ենք, հավաքվել ենք արձանագրելու, որ ունենք պատմություն, որ ունենք ինքնություն, ունենք պետականություն և ունենք կամք մեր ժողովրդի հազարամյա հաղթական երթը նոր հազարամյակում շարունակելու։ Այսօր մենք հավաքվել ենք հզոր և անկոտրում մեր կամքը, մեր հաղթանակի կամքը, մեր ապրելու, ստեղծագործելու, մեր պետականությունը զարգացնելու կամքը բարձրաձայնելու»,- ասաց Փաշինյանը։


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon