Փաշինյան. «Գազպրոմ»-ի հետ պայմանավորվել ենք գազի ներքին սակագնի պահպանման մասին»

Քաղաքական 22.01.2019   16:05   382

Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակում, «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանի իշխանությունները «Գազպրոմ» ընկերության հետ պայմանավորվել են գազի ներքին սակագնի պահպանման մասին:

««Գազպրոմ» ընկերությունը գազը վաճառում է ոչ թե Հայաստանին, այլ «Գազպրոմ Արմենիա»-ին, այդ իսկ պատճառով մեր դերը միջնորդավորված է: Բայց մենք պայմանավորվել ենք «Գազպրոմ Արմենիա»-ի հետ, որ երկրի ներսում գազի գինը չի փոխվի»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ  վերջնական համաձայնության գալու նպատակով հայկական կողմը  շարունակելու է «Գազպրոմ»-ի հետ բանակցությունները:



 Պիտակներ
         «Գազպրոմ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon