Փաշինյան․ «Այսօրվա կրթությամբ կանխում ենք վաղվա աղքատությունը»

Տեսանկյուն 31.03.2020   10:30   319

Հայաստանում առկա սոցիալական պրոբլեմը հնարավոր է լուծել միայն կրթության միջոցով:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութ՝ հեռավար կրթության մասին:

«Սիրելի երեխաներ, սիրելի ծնողներ. ես համոզված եմ՝ Հայաստանում առկա սոցիալական պրոբլեմը որակավորման, պրոֆեսիոնալիզմի, հմտությունների ու գիտելիքի պրոբլեմ է եւ այդ պրոբլեմը հնարավոր է լուծել միայն կրթության միջոցով: Եթե ոչ այսօրվա, գոնե վաղվա սոցիալական պրոբլեմը պարտավոր ենք լուծել այսօր՝ այդ թվում կրթության միջոցով:

Բաց մի թողեք և ոչ մի դաս: Այսօրվա կրթությամբ կանխում ենք վաղվա աղքատությունը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:



 Պիտակներ
         Փաշինյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon