Փաշինյան․ «Այս տեմպերով կարող ենք շատ լուրջ ճգնաժամի առջեւ կանգնել»

Իրադարձային 13.05.2020   13:15   132

Ցավոք, կորոնավիրուսի ճգնաժամը հանրային ուշադրությունից կարծես դուրս է մնում եւ մենք խնդիրների առջեւ ենք կանգնում: Այս մասին այսօր Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արդեն քանի օր կորոնավիրուսի վարակման 100-ից ավելի դեպքեր են լինում: Դա նշանակում է, որ հակահամաճարակային պայմանները մեր երկրում, ցավոք սրտի,  համատարած կերպով չեն պահպանվում: Մենք հաշվի առնելով երկրում առկա տնտեսական եւ սոցիալական վիճակը, նաեւ այն, որ կորոնավիրուսը դեռ երկար ժամանակ ներկա է լինելու մեր կյանքում, որոշեցինք գնալ սահմանափակումների փուլային նվազման: Բայց հիշում եք, որ մենք հայտարարել էինք, որ այս ամենը արդյունավետ կլինի, եթե մենք անցնենք կորոնավիրուսի դեմ պայքարի ապակենտրոն մարտավարության: Դա նշանակում է, որ մեզնից յուրաքանչյուրը որոշակի  կանոնների պահպանման պատասխանատվություն պետք է ստանձնի:

Բայց ես իմ դիտարկումներով կարող եմ ասել, որ փողոցներում տեսնում եմ ձեռքով բարեւող մարդկանց, չեմ ուզում ասել իրար քիթ մտած զրուցող մարդկանց: Սա մեծ խնդիր է և մենք այս տեմպերով կարող ենք շատ լուրջ ճգնաժամի առջեւ կանգնել»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ առնվազն մեկ տարի դեռ պետք է ապրել կորոնավիրուսի հետ:

Նո կոչ արեց պահպանել սոցիալական հեռավորությունը, կրել դիմակ, անընդհատ ախտահանել ձեռքերը:

«Եթե էս տեմպերով գնանք եւ հիվանդության դեպքերը այս տեմպով ավելանան, մենք նորից ստիպված ենք լինելու գնալ սահմանափակումների: Այդ սահմանափակումների նպատակն այն է լինելու, որ բուժօգնության կարիք ունեցող որեւէ քաղաքացի չմնա առանց բուժօգնության: Կորոնավիրուսի համաճարակը ծավալվում է ամբողջ թափով, խնդրում եմ, կոչ եմ անում պահպանել հակահամաճարակային կանոնները»,-ասաց Փաշինյանը:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon