Փաշինյան. «Ամուլսարը հիմա էլ արդեն սար չի»

Իրադարձային 23.08.2019   12:14   129
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջում է Ջերմուկ քաղաքի շենքերի բնակարաններով և զրուցում բնակիչների հետ:

Բնակարաններից մեկը բնակչուհին նշեց, որ բացասաբար է տրամադրված Ամուլսարի հանքի շահագործման հարցում. «Ջերմուկը պետք է մնա որպես առողջարան: Ես չեմ կարծում, որ հանքն անվտանգ է: Ես չեմ կարծում, որ հանգստավայրի կողքին պետք է հանք շահագործվի»,-ասել է նա:

Ի պատասխան այս և Ջերմուկի բնակիչների այլ մտահոգություններին՝ Փաշինյանն ասել է․

«Հիմա Ամուլսարն արդեն այն սարը չի, որովհետև մինչեւ հեղափոխությունն այնտեղ 400 մլն դոլարի աշխատանք է արվել:

Հիմա մենք խնդիր ենք դնում, որ այդտեղից 10 միավոր աղտոտված ջուր արտանետվի բնություն ու մենք խնդիր ենք դնում, որ 10-ի փոխարեն լինի երկու կամ մե՞կ: Մասնագետներն ինձ ասում են՝ ոչ, մենք խնդիր ենք դնում, որ պետք է լինի զրո:

Պետք է իրականացվի ամենօրյա մոնիտորինգ: Այդ խումբը դիմացի սարից խոտ է վերցնելու և հետազոտի: Եթե պարզվի, որ խոտի վրա նստած փոշին ավելին է, քան պետք է լինի միջազգային ստանդարտներով, ուրեմն 90 օր է տրվում այդ խնդիրը վերացնելու համար: Եթե չի վերացվում, հանքը փակվում է բոլոր օրինական հիմունքներով»,-ընդգծեց վարչապետը՝ հավելելով, որ եթե իր վարչապետության սկզբին Ամուլսարի հանքի առաջարկը գոնե նախնական փուլում լիներ, իր դիրքորոշումը հստակ կլիներ»։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Նիկոլ Փաշինյան, Ամուլսար


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon