Փաշինյան. Ամուլսարի վերաբերյալ քրգործով քննչական խումբը նոր ղեկավար կունենա

Իրադարձային 09.09.2019   13:26   45
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում «Քաղաքացու հետ Ամուլսարի մասին զրուցելիս», անդրադարձավ նաև Քննչական կոմիտեի շուրջ առաջացած աղմկոտ պատմությանը։ Մասնավորապես, պարզվել է, որ Ամուլսարի վերաբերյալ քննող քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը ազգակցական կապեր ունի բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հետ, որն էլ հաստատել է Ամուլսարի ՇՄԱԳ-ը։ 

«Երբ գործը հայտնվել է Յուրա Իվանյանի վարույթում, Իվանյանը զեկուցել է իր անմիջական ղեկավար պաշտոնյային, որ ինքն ազգակցական կապեր ունի Արամայիս Գրիգորյանի հետ։ Իվանյանի անմիջական ղեկավարը բացել է Քրեական դատավարության օրենսգիրքը՝ պարզելու, թե արդյոք դա բացարկի հի՞մք է։ Արձանագրել է, որ բացարկման հիմք չէ, և Իվանյանի վերադասը չի զեկուցել իր վերադասին։ Այս պատմության մեջ մենք խնդիր տեսնում ենք։ Քրեական գործը վերցվել է Յուրա Իվանյանի վարույթից, և այն կհանձնվի ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանին, որը նշանակվել է մոտ 15 օր առաջ։ Կձևավորվի քննչական նոր խումբ, որը և՛ նախկինում, և՛ նոր ի հայտ եկած փաստերը կքննի և պատասխան չստացած հարցերին կգտնվեն պատասխաններ՝ քրեական գործի շրջանակներում»,-  ասել է Նիկոլ Փաշինյանը։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Փաշինյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon