Փաշինյան․ «Ալիևի հետ բանակցությունններում ես ներկայացնում եմ Հայաստանը»

Հրատապ 25.01.2019   13:33   405

Բազմիցս եմ ասել, որ Ալիևի հետ բանակցությունններում ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետությունը: Այս մասին այսօր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստում ելույթ ունենալուց հետո կայացած մամուլիսի ասուլիսին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ բանակցություններում չեմ կարող ներկայացնել Արցախի Հանրապետությունն այն պարզ պատճառով, որ Արցախի քաղաքացիները չեն մասնակցել Հայաստանի ընտրություններին, այսինքն՝ նրանք ինձ չեն ընտրել որպես վարչապետ. նրանք ընտրում են իրենց նախագահին և խորհրդարանը, այդ պատճառով՝ ես չեմ կարող բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի անունից, կարող եմ միայն Հայսատանի անունից բանակցություն վարել»,-ասաց վարչապետը: 

Անդրադառնալով իր ու Ալիևի բանակցությունների մանրամասներին՝ Փաշինյանն ասել է, որ դրանք ամբողջությամբ չի կարելի ներկայացնել՝ էթիկայի կանոններից ելնելով:

«Այնուհանդերձ՝ բոլորը, ընդհանուր առմամբ, գիտեն՝ ինչ ենք խոսել: Բանակցություններն ընթացել են այն շրջանակում, որը համապատասխանում է իմ հրապարակային հայտարարություններին: Դեռևս նոր բան չկա»,-եզրափակել է վարչապետը:



 Պիտակներ
         Նիկոլ Փաշինյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon