Փաշինյան․ «Աբովյանում հաղթել է ժողովրդավարությունը»

Քաղաքական 10.06.2019   12:03   173
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանել է Աբովյանում տեղի են ունեցել ընտրությունների արդյունքների վերաբերյալ հարցերին։ «Հաղթել է ժողովրդավարությունը, դա ամենակարևորն է: Եվս մեկ անգամ այս ընտրություններով արձանագրվեց, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ քաղաքացիներն իրավունք ունեն կատարել իրենց ընտրությունները, և իշխանությունը ոչ մի ապօրինի ռեսուրս չի կիրառում իր թեկնածուների հաղթանակին հասնելու համար: ՀՀ-ում հաստատված է ժողովրդի իշխանություն»,- ասել է վարչապետը:

Անդրադառնալով ՔՊ թեկնածուի պարտությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Մենք հեղափոխությունը հենց դրա համար էլ արել ենք, որ տեղ-տեղ իշխանական թեկնածուները հաղթեն, տեղ-տեղ պարտվեն»:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մինչ ընտրությունները հայտարարել էր, որ հեղափոխությունը դեռ Աբովյան չի հասել: Մեկնաբանելով մարզպետի այս հայտարարությունը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ինքը այլ կոնտեքստում է դա ասել»:

Հարցին, թե ՔՊ-ի վարկանիշի վրա ինչպես կազդի ընտրություններում պարտությունը, վարչապետը պատասխանեց. «Հեղափոխությունից երկու ամիս անց մեր թեկնածուն պարտվեց Կապանի քաղաքապետի ընտրություններում, դրանից հետո տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, և «Իմ քայլը» դաշինքը 70 տոկոս ձայն հավաքեց Սյունիքի մարզում: Եկեք այսօրվա իրողությունները հին արշինով չչափենք, երբ ամեն ինչ արվում էր, որ իշխանության թեկնածուին ոչ ոք չհաղթի»:
 

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունիսի 9-ին կայացած Աբովյանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը՝ ստանալով 8 453 քվե:

Նրա հիմնական մրցակից, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Գրիգոր Գուլյանը նրան զիջել է 395 քվեով՝ ստանալով 8 058 ձայն:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Աբովյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon